04 янв 2019

Paruyr Sevak - Sirum em qez..Պարույր Սևակ - Սիրում եմ Քեզ...

❤ ❤
3:17
5 КОММЕНТАРИЕВ
❤ ❤
❤ ❤
Պարույր Սևակ ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒԴու մի՛ հարցրու . «Սիրու՞մ ես ինձ»:Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,Դու էլ հիշի՛ր,Որ երբ իզուր հարց չեն տալիս`Սուտ պատասխան չե՜ն ստանում:Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,Այլ մտածիր,Թե ջրհորի մութ խորության չափման համարԻր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շա՜տ ավելին :Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:Դու` անծանոթ մի նոր աշխարհ ,Ես` մի հմուտ աշխարհագետ ,Որ վա՛տ գիտեմ,շա՜տ վատ գիտեմԲազմախոստում տեղանքը քո:Ու խոսում է մեջս կրկինՄոլի ոգին հետազոտման.Ուզում եմ քեզ անգիր անել,Մտքով գծել քարտեզը քո,-Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք :Եվ առավել լավ չէ՞ արդյոք .Որ մարդու ո~տքը սայթաքի,Քան թե լեզո՛ւն:Ուրեմն արի ոչ թե խոսենք,Այլ մտովին քայլենք առաջ,Այս անծանոթ ճանապարհով,Մինչև հասնենք հանգրվանի `Հեքիաթական ինչ-որ մի տեղ,Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,Ուր մենք պիտի լինենք թվլատ` ջրի՛ նման,Եվ լինենք կույր` կրակի՛ պես,Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,Այլ կծկվու՜մ,Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,Դառնալով համ մեր բերանում,Մեր լարաթափ ջղերի մեջ,Շփոթահար մեր դեմքերին ...Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ .«Սիրո՞մ ես ինձ»:Ե՛ս քեզ հարցնեմ`պատասխանիդ չսպասելով,Այլ օգնելով,որ ստանասՆախկին տեսքդ ա՛յն աստվածուհու,Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,Որ դեռ չուներ գծված քարտեզ:Եվ իմ հարցին ի պատասխանԱյնժամ գուցե ինքդ ինձ ասես.«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:Իսկ դու օգնում ես հագնվել:Դու ուրի՛շ ես :Սիրու՜մ եմ քեզ »...11.12.63
Ruzanna Danielyan
Ruzanna Danielyan
Artur Utmazyan.............vaxuc chei lsel dzer asmunq@,vorin aynqan karotel ei
Ника Л
Ника Л
SIRUM EM QEZ PARUIR SEVAK____________4SHMARIT ERGE CNVUM E IN4PES KRAKE ZENQI ME4
† ᴬᴿᴹ † Арамовна
† ᴬᴿᴹ † Арамовна
Очень красиво!
LIANNA GEVORGYAN
LIANNA GEVORGYAN
PARUYR SEVAK,miak ev ankrkneli
Раскадровка